Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման շուրջ․ մանրամասներ

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման շուրջ․ մանրամասներ

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման շուրջ։

«Մեր երկարատև պատմության և փոխադարձ վստահության շնորհիվ մեզ հաջողվել է առաջին համաձայնությունը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ է», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ Լոնդոնը և Վաշինգտոնը «լիարժեք և համապարփակ համաձայնագիր են ստորագրելու»։

Reuters-ի տեղեկություններով` համաձայնագրի նախագծով ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունը պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը։ Ամերիկյան կողմը համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի վրա սահմանված 25%-անոց մաքսատուրքը։ Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան մեքենաների ներկրման վրա սահմանված մաքսատուրքերը, նաև առցանց առևտրի վրա սահմանված հավելյալ հարկերը, որոնք նվազեցնում են ամերիկյան բարձրտեխնոլոգիական ընկերությունների՝ բրիտանական շուկայից ստացվող եկամուտները։