Իմամօղլուի՝ X-ում իր միկրոբլոգ մուտքն է արգելափակվել

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրեմ Իմամօղլուի՝ X-ում իր միկրոբլոգ մուտքն է արգելափակվել։
Ստամբուլի քաղաքապետը երկար ժամանակ կալանքի տակ է։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում։
Իմամօղլուն մեղադրվում է կաշառք վերցնելու, շանտաժի, փողերի լվացման, մրցույթների կեղծման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման համար։ Նա ձերբակալվել էր այս տարվա մարտի 19-ին և մինչ հիմա Սիլիվրիի բանտում է։