ՊԵԿ նախագահը 5 օրով արձակուրդ կմեկնի. նրան կփոխարինի առաջին տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 5-ից 9-ը ներառյալ արձակուրդ կմեկնի։
Որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տեւողությամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-9-ը ներառյալ:
2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը»։