Դոնալդ Թրամփը վաղը երեկոյան ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատներում

 Դոնալդ Թրամփը վաղը երեկոյան ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատներում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վաղը երեկոյան ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատներում, գրել են ԶԼՄ-ները։

Թրամփի ելույթի մեծ մասը կկենտրոնանա ներքին ամերիկյան խնդիրների վրա՝ ծախսերի կրճատում և աշխատանքից ազատում (DOGE աշխատանք), անօրինական ներգաղթ, մաքսատուրքեր և տուրքեր:

Անդրադարձ կարող է լինել նաև Ուկրաինայի և Իսրայելի հակամարտություններին։