Դերասան Ջուդ Լոուն Պուտինի կերպարով ներկա է եղել «Կրեմլի կախարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում

Դերասան Ջուդ Լոուն Պուտինի կերպարով ներկա է եղել «Կրեմլի կախարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում

Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարով ներկա է եղել Ռիգայում «Կրեմլի կախարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում։

Ֆիլմը հիմնված է գրող Ջուլիանո դա Էմպոլիի համանուն գրքի վրա։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին։ Գլխավոր հերոսը՝ հեռուստատեսային պրոդյուսեր Վադիմ Բարանովը, դառնում է Պուտինի քաղաքական ստրատեգը, գրել է «The New York Times»-ը,

Այս կերպարը ոգեշնչվել է Վլադիսլավ Սուրկովից։