Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ իշխանությունը աճուրդի չի հանում մեր հավաքական ազգային իրավունքները. Չալաբյան

Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ իշխանությունը աճուրդի չի հանում մեր հավաքական ազգային իրավունքները. Չալաբյան

Քիչ հետո, ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ Երևան, Գարեգին Նժդեհի 23) կշարունակվի Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Այս մասին նշված է Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

«Ինչպես գիտեք, նիստն ինքնին արտառոց է, որովհետև բանավոր ընթացակարգով է վարվում, ինչը ընդհանուր կարգից բացառություն է:

Եթե անտարբեր չեք Հայաստանում արդարության վերականգնման օրակարգին, եկեք դատարան, ԱՅՍՕՐ, իսկ մինչև այդ, կուզենայինք հետհայացք գցել Ավետիքի մտքերին ու գաղափարներին: «Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունը աճուրդի չի հանում մեր բոլորի հավաքական ազգային իրավունքները»,-ասում էր Ավետիքը: Նա արդեն երեք ամիս է, ինչ անազատության մեջ է:

Ազատություն Ավետիքին ու բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում»,- նշված է հայտարարությունում։