Մոսկվայում բեռնատարը մխրճվել է զինվորական ավտոբուսի մեջ ու բռնկվել․ զոհ կա (տեսանյութ)

Մոսկվայում բեռնատարը մխրճվել է զինվորական ավտոբուսի մեջ ու բռնկվել․ զոհ կա (տեսանյութ)


Մոսկվայի Օղակաձև ճանապարհի 45 կիլոմետրի վրա բեռնատարը մխրճվել է զինվորական ավտոբուսի մեջ ու բռնկվել։ Հայտնել է «112» տելեգրամյան ալիքը։

Ալիքի տեղեկություններով՝ բժիշկներին չի հաջողվել փրկել մեկ մարդու։ Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Պաշտոնական տեղեկություններն այն մասին, որ վթարի ենթարկված մեքենաներից մեկը զինվորական ավտոբուս է եղել, դեռ չեն հաստատվել։

Ճանապարհային ոստիկանության վարչությունից հայտնել են, որ Մոսկվայի Օղակաձեւ ճանապարհի արտաքին մասում տեղի ունեցած վթարից հետո երթեւեկությունն ամբողջությամբ արգելափակվել է։ Այնուհետև այն գործարկվել է երկու գոտիով։

Տեսանյութն այստեղ