Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ՌԴ-ն․ ի՞նչ իրավիճակ է երկրում

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի շրջանի երկնքում ուկրաինական ինքնաթիռի տիպի երկու անօդաչու թռչող սարք են խոցել, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են երկու անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի շրջանի տարածքում»,- հայտնել են գերատեսչությունում։
Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացումից հետո ոչ ոք չի տուժել և ավերածություններ չկան։