Ուրցաձորում լրագրողի նկատառումից հետո միայն ոստիկանները ցրեցին ընտրատեղամասի մոտ հավաքվածներին

Ուրցաձորում լրագրողի նկատառումից հետո միայն ոստիկանները ցրեցին ընտրատեղամասի մոտ հավաքվածներին

Ուրցաձորի 13/25 ընտրատեղամաասի մոտ կուտակումներ են  նկատվել:

Ընտրատեղամասի մոտ նաեւ մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում, որոնք  կարծես թե չէին «նկատել» կուտակումերը ընտրատեղամասի մոտ:

NEWS.am-ի թղթակցի նկատառումից հետո, թե ինչու են քաղաքացիները հավաքվել ընտրատեղամասի մոտ,  ոստիկանները մոտեցան հավաքվածներին եւ հորդորեցին հեռանալ ընտրատեղամասի տարածքից:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Առավոտյան՝ ժամը 08.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը: