Հարցը նուրբ է ու մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել․ Սանոսյանը՝ Երասխից զորքերը հետ քաշելու մասին (տեսանյութ)

Հարցը նուրբ է ու մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել․ Սանոսյանը՝ Երասխից զորքերը հետ քաշելու մասին (տեսանյութ)

Ես հիմա ոնց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ, ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` չմեկնաբանելով, թե Երասխում  տեղային, դիրքային հետքաշումները սկսվե՞լ են, թե՞ ոչ։ 


Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը  ասել էր, որ Հայաստանը հանդես է  եկել Երասխում զորքերի  տեղային հետաքաշման առաջարկով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ 


«Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ։ Հարցը կարևոր, նուրբ ու անվտանգային է ու մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել։ Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները, պատկերացումները, թե ոնց գնանք առաջ ու գիտեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում», -ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում

 

Անի Գևորգյան