Ջենիֆեր Լոպեսի կին թիկնապահը հանկարծակի հայտնի է դարձել համացանցում (տեսանյութ, լուսանկար)

Ջենիֆեր Լոպեսի կին թիկնապահը հանկարծակի հայտնի է դարձել համացանցում (տեսանյութ, լուսանկար)

Լատինամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի թիկնապահը հանկարծակի հայտնվել է սոցցանցերի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Լոպեսը ժամանել է Կանն «Ատլաս» ֆիլմի պրեմիերային, որտեղ նա մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Սակայն երկրպագուները մեծ ուշադրություն են դարձրել նաև նրան ուղեկցող անվտանգության աշխատակցին, ում անունը չի հաղորդվում։ Կինը հագած է եղել սպիտակ վերնաշապիկ ու կոստյում, մազերը եղել են ետ քաշված, փնջի տեսքով:

Փառատոնի հյուրերից մեկը նկարահանել է թիկնապահին աշխատանքի ժամանակ ու տեսանյութը տեղադրել TikTok-ում։ Տեսանյութը, ի վերջո, դարձել է վիրուսային ու ստացել միլիոնավոր դիտումներ: 

Տեսանյութն այստեղ