Իրանը ստանձնել է Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի տարածքում հրթիռային հարձակման պատասխանատվությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ստանձնել է Էրբիլին ուղղված հրթիռային հարվածի պատասխանատվությունը, որի նպատակը եղել է Իրաքում իսրայելական օբյեկտները: Հայտարարությունը կիրակի օրը մեջբերել Է իրանական «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։
«Անցյալ գիշեր սիոնիստների դավադրությունների ռազմավարական կենտրոնը ենթարկվել է ԻՀՊԿ-ի կողմից հրթիռակոծմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հարվածը հասցվել է «Իսրայելի վերջին հանցագործություններից հետո»:
«Մենք եւս մեկ անգամ նախազգուշացնում ենք հանցավոր սիոնիստական ռեժիմին, որ թշնամական գործողությունների կրկնությունն ուղեկցվելու է կոշտ, վճռական եւ կործանարար պատասխանով»,- հայտարարում է կառույցը: