Բելառուսում այսօրվանից ուժի մեջ է մտնում թարմացված սահմանադրությունը

Բելառուսի թարմացված սահմանադրությունը, որն ընդունվել էր փետրվարի 27-ին հանրապետական հանրաքվեի արդյունքներով, այսօր ուժի մեջ է մտնում։ Երկրի հիմնական օրենքում փոփոխություններին հավանություն է տվել ընտրողների 82,86%-ը։ Մասնակցությունը կազմել էր 78,63%. հայտնում է TASS-ը։
Մինսկում խորհրդանշական էր համարում այն, որ հիմնական օրենքի նոր խմբագրումն ուժի մեջ է մտնում մարտի 15-ին, քանի որ այսօր երկրում նշում են Սահմանադրության օրը՝ նվիրված 1994 թվականին փաստաթղթի ընդունմանը։
Ըստ նոր խմբագրման՝ հանրապետությունում այլևս չեն ընդունվի նախագահական հրամաններ։ Այսուհետ նույն անձը չի կարող Բելառուսի նախագահ լինել երկու ժամկետից ավելի։ Մինչև 40 տարեկան բարձրացվել է նաև նախագահի պաշտոնի համար թեկնածուներից պահանջվող տարիքային շեմը։ Բացի այդ, թեկնածուն պետք է ընտրություններից առաջ առնվազն 20 տարի մշտական բնակված լինի Բելառուսում։
1996 թվականին ստեղծված Համաբելառուսական ժողովրդական ժողովը կդառնա բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Այն ստանում է սահմանադական մարմնի կարգավիճակ և հավելյալ լիազորություներ։ Մասնավորապես, այն կարող է պաշտոնանկ անել նախագահին՝ սահմանադրության համակարգային և կոպիտ խախտումերի դեպքում։ Դրա կազմում կլինի 1200 մարդ՝ գործող և նախկին նախագահներ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, քաղհասարկության ներկայացուցիչներ և այլք։