Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին․ Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին․ Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության։

Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր նպատակներն այն են, որ կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու, նաև տևական ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»,- նշել է Միլլերը։

Նա անդրադարձել է ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման օրակարգի մասին հարցին։