Նոր Նորքում ծեծկռտուքի հետ կապված քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Խոսքը հավանաբար վերաբերում է ակտիվիստ Տարոն Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին, ովքեր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից առաջ ակցիա էին իրականացրել ու յոգուրտ թափել վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկարի վրա։