Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ «Կիլիկիա»-ի ավտոկայանում. Shamshyan

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է հայտարարել, որ մայրաքաղաքում այնպիսի աշխատանքներ է կատարվում քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, որ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները զգան, որ գտնվում են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում, որտեղ ոչ միայն անվտանգ է, այլ նաև տիրում է իդեալական մաքրություն, գրել է «Շամշյանը»։
Զբոսաշրջիկները Հայաստանի մասին կարծիք են կազմում ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից, այնպես էլ Կենտրոնական ավտոկայանից, որը ժողովրդի մոտ ավելի շատ հայտնի է «Կիլիկիա»-ի ավտոկայան։
Արդեն տևական ժամանակ «Կիլիկիա»-ի ավտոկայանում տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ։
Դիտահորերից թափվող կեղտաջրերը ողողում են ավտոկայանի ողջ տարածքը, ինչի հետևանքով տիրում է ոչ միայն գարշահոտ, այլ նաև կողքով անքնելիս սրտխառնոց ես ապրում։