ԵԱՏՄ-ն կկիրառի իրավական մեխանիզմներ Հայաստանի կողմից խախտումների դեպքում․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ-ն կկիրառի իրավական մեխանիզմներ Հայաստանի կողմից խախտումների դեպքում․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ-ն ունի միջազգային իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար՝ Հայաստանի կողմից միության մասին պայմանագրի խախտման դեպքում։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ ընդգծելով, որ Մոսկվան դեռևս ակնկալում է, որ Երևանը չի խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը։

Դիվանագետը նաև նշել է, որ Հայաստանը երբևէ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, այլ ընդհակառակը, ակտիվորեն մասնակցում է միության շրջանակներում բանակցություններին։

Աղասանյանը նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքը դեռևս չի ենթադրում գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին։