Խոշոր վթար, «Mazda»-ն բախվել է կայանված մեքենաների, որոնք էլ այլ մեքենաների. Shamshyan

Խոշոր վթար, «Mazda»-ն բախվել է կայանված մեքենաների, որոնք էլ այլ մեքենաների. Shamshyan

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր «Mazda»-ի վարորդին օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից: 
 
«Mazda»-ի վարորդը եղել է ամրակապված, ու հենց ամրագոտին է փրկել նրան, որ չի հայտնվել ավտոմեքենայից դուրս և նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: