Յուրի Առուստամյանը, նրա կյանքն ու թողած ժառանգությունը

Շախմատի ֆեդերացիայի հայտարարությունը․
«Հիշում ու ցավով անդրադառնում ենք Յուրի Առուստամյանի կյանքին ու ժառանգություն թողած հետագծին։
1953 թվականին Հայաստանի «Էներգիա» ԴՍՕ-ի շախմատի չեմպիոն։
1966 թվականին Յուրի Առուստամյանը ստացել է Պատվո նշանի շքանշան։
1977 թվականից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պլենումի անդամն էր:
1983-2009 թվականներին եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ:
1984 թվականին էլեկտրատեխնիկական գործարանում արտադրել և Հայաստանի շախմատի տանը նվիրաբերել է էլեկտրոնային ցուցադրական սարք, որը հեռուստացույցների էկրաններին ցուցադրում է միաժամանակ խաղացվող 8 շախմատային խաղ։ ՖԻԴԵ-ի նախագահ Ֆ. Կամպոսանեսի խոսքերով՝ սա աշխարհում առաջին նմանատիպ սարքն էր։
2009 թվականին նա արժանացել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալի։
Յուրի Առուստամյանի ձեռքբերումները կարելի է երկար թվարկել, սակայն ամենից կարևորն ու արժեքավորը նրա բարձր մարդկային հատկանիշներն էին։
Խորապես ցավակցում ենք նրա անդառնալի կորստի կապակցությամբ»։