Բարձրագույն ուսումնական հաստատություններում ինչքան թափուր տեղ կա և որքան է ուսանողների թվաքանակը. մաս 2

MediaHub.am-ը, ուսումնասիրելով Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալները, իր հետևորդներին է ներկայացնում ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների թափուր տեղերի և դիմորդների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հայկական պետական մանկավարժական համալսարանում թափուր է մնացել 1130 տեղ, որից 26-ն անվճար, 1104-ը՝ վճարովի։ Դիմողների թիվը 66 է։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում թափուր է մնացել 537 տեղ, բոլորն անվճար հիմունքներով։ Դիմողների թիվը 69 է։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում թափուր է մնացել 572 տեղ, որից 109-ն անվճար, 463-ը՝ վճարովի։ Դիմողների թիվը 10 է։
Հիշեցնենք, որ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր:
Նշենք, նաև, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել: