Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին

Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին

Ուկրաինան «հնարավոր լուծում» ունի Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման խնդրի վերաբերյալ։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «իրենք պատրաստ չեն Ռուսաստանի վերջնագրերին՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելու և Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու հետ»։

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին․

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների կետերը, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից, և փոխզիջում գտնել», - ասել է Զելենսկին:

«Ես կորցրեցի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի հետ կապված այն բանից հետո, երբ հասկացա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից», - հավելել է Զելենսկին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է.

-Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի։