«Մանդատալացը»․ Էդմոն Մարուքյան

«Մանդատալացը»
ՀՀԿ-ից շարունակում են «լուրջ» պայքար մղել, փնտրել և ներկայացնել իրենց մի քանի մանդատը վայր չդնելու հիմնավորումներ: Երբ մենք վայր դրեցինք մանդատները, այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ես ունեի երեք առանցքային պաշտոն, որոնք Հայաստանը ներկայացնող որևէ այլ պատվիրակ չուներ:
ԱԼԴԵ (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն)
խմբից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողովի (Մոնիթորինգի հանձնաժողով) մշտական անդամ էի,
որպես ՀՀ պատվիրակ Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի մշտական անդամ էի,
Եվ վերջապես ԱԼԴԵ քվոտայով ընտրվել էի ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
Ինչու՞ եմ հիմա այս ամբողջ պատմությունը պատմում, որ, երբ պահն եկավ, որ իմ պետության քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի, մենք բացարձակ չկառչեցինք այդ պաշտոններից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան