Ռիտա Օրան եւ Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են

Ռիտա Օրան եւ Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են

Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան եւ նրա սիրելին՝ ռեժիսոր Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են նշանադրությունից երկու ամիս անց։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ արարողությունը փակ է եղել եւ կայացել է Լոնդոնում։ Միջոցառմանը ներկա են եղել նրանց ընտանիքների անդամներն ու ընկերները։ Հաղորդվում է նաեւ, որ Ռիտան վերցրել է ամուսնու ազգանունը եւ դարձել Վայտիտի-Օրա։

Օրան եւ Վայտիտին սկսել են հանդիպել 2021 թվականի մայիսին: Նախկինում ռեժիսորն ամուսնացած է եղել պրոդյուսեր Չելսի Ուինսթենլիի հետ, որը նրան երկու դուստր է պարգեւել։ Ռիտա Օրան պաշտոնապես ամուսնացած չի եղել, թեեւ հարաբերություններ ուներ դերասան Էնդրյու Հարֆիլդի, երաժիշտ Քալվին Հարիսի, ինչպես նաեւ պրոդյուսեր Էնդրյու Ուոթի հետ։