MediaHub-ի հրապարակումից հետո Արմավիրը մաքրեցին կոյուղաջրերից

Երեկ գրել էինք, որ Արմավիր համայնքի 5-րդ փողոցի առաջին շենքում մեկ շաբաթ է՝ կոյուղաջրերը լցվել են շենքի բակ, շուրջբոլորը գարշահոտություն է։

Նյութը պատրաստելու ընթացքում պարզ էր դարձել, որ խնդիրը «Վեոլիա ջրի» տիրույթում է, ընկերության տեղամասային գրասենյակում մեքենաների խնդիր կա, ուստի չի ստացվում արագ արձագանքել և մաքրել ցանցը։

Քիչ առաջ մեր ընթերցողներից տեղեկացանք, որ եկել և շենքի տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։