Վարդեր, կակաչներ... ո՞ր ծաղիկներն են ամենից հաճախ ալերգիա առաջացնում

Վարդեր, կակաչներ... ո՞ր ծաղիկներն են ամենից հաճախ ալերգիա առաջացնում

Ալերգոլոգ Գուլնարա Մեմետովան RT-ի հետ զրույցում զգուշացրել է, թե ինչ ծաղիկները կարող են ալերգիա առաջացնել, և որ ախտանիշներն են առավել բնորոշ նման ռեակցիայի։

«Ծաղկեփնջի մի շարք բաղադրիչներ կարող են ալերգիա առաջացնել՝ ծաղկափոշին և բույսերի հյութը, հողը, որն օգտագործվում է ծաղկային կոմպոզիցիան զարդարելու համար, պարարտանյութեր և նույնիսկ փոշի, որը նստում է բողբոջների և տերևների վրա: Բայց սովորաբար ալերգիկ ռեակցիայի մեղավորը ծաղկափոշին է՝ բույսի մանրադիտակային հատիկները»,- պարզաբանել է բժիշկը։

Նրա խոսքով, շատ դեպքերում ալերգիայի պատճառ են հանդիսանում աստերը, դալիան, հերբերաները, քրիզանթեմները, երիցուկները և գիպսոֆիլները։

«Նրանք ունեն թեթև և առատ ծաղկափոշի, որն արագորեն բարձրանում է օդ և նստում տարբեր մակերեսների վրա: Բայց կալա շուշանները, շուշաններն ու յասամանն ավելի հավանական է, որ կհանգեցնեն ոչ թե ալերգիկ ռեակցիայի, այլ ուժեղ գլխացավի, քանի որ նրանց բույրը բավականին վառ և ծանր է»,- զգուշացրել է RT-ի զրուցակիցը։

Նրա կարծիքով, ալերգիայի առումով ամենաքիչ վտանգավոր ծաղիկները կակաչներն են, վարդերը և նարցիսները։