Բացահայտվել է կյանքի տևողությունը 10 տարով ավելացնելու միջոց

Եթե մարդ սկսի ճիշտ սնվել հենց 40 տարեկանում, կարող է տասը տարի ավելի երկար ապրել։ Սննդաբան Ֆեդերիկա Ամատիի խոսքերն է մեջբերել Daily Mirror-ը։
Ամատին հղում է արել մի ուսումնասիրությանը, որի համաձայն՝ սննդակարգի ստանդարտ ուղեցույցներին հետևելը կարող է միջինը վեց տարով մեծացնել կյանքի տևողությունը:
Ըստ բժշկի՝ միջերկրածովյան սննդակարգին հետևելը լրացուցիչ տասից տասնմեկ տարի կյանք կտա:
«Սկսեք ավելի շատ մրգեր, կանաչեղեն, բանջարեղեն, հատիկներ, ընկույզներ ու սերմեր ուտել 40 տարեկանից, և ավելի երկար կապրեք»,- ընդգծել է Ֆեդերիկա Ամատին։
Դիետոլոգն այս մեթոդն արդյունավետ է անվանել ոչ միայն միջին տարիքի մարդկանց, այլեւ տարեցների համար։ Նա նշել է, որ եթե 70 տարեկանում ձերբազատվեք վատ սնվելու սովորություններից և նորմալացնեք սննդակարգը, կյանքի տևողությունը կավելանա վեցից յոթ տարի։ «Իհարկե, սա պարզապես սիմուլյացիա է, բայց թվերը թույլ են տալիս տեսնել, թե դիետան ինչ ազդեցություն ունի մեզ վրա», - բացատրել է Ամատին:
Մասնագետը հավելել է, որ հասուն տարիքում չի կարելի սնվել այնպես, ինչպես երիտասարդության ժամանակ, քանի որ օրգանիզմն ավելի քիչ արդյունավետ է աշխատում։ Ինսուլինի դիմադրողականությունը մեծանում է տարիքի հետ, ինչը բջիջները դարձնում է ավելի քիչ ընդունակ սնուցիչներ կլանելու ունակությունը։ Այդ իսկ պատճառով 40-ից հետո պետք է ուշադիր ընտրել սննդակարգը։
«Յուրաքանչյուր կերակուր պետք է պարունակի սպիտակուց: Դա կարող է լինել լոբի, ոսպ, յուղոտ ձուկ, ձու և այլ մթերքներ: Հիմնական կանոնն այն է, որ սնունդը պետք է սննդարար լինի օրգանիզմի համար»,- եզրափակել է Ամատին։