Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործողությունները

Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործողությունները։ Հայտնել է երկրի առևտրի նախարարությունը։
«Սկսվել է պետական մակարդակով ձեռնարկվող միջոցառումների երկրորդ փուլի իրականացումը։ Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործողությունները դադարեցվել են ապրանքների բոլոր խմբերի համար»,- ասվում է Թուրքիայի առևտրի նախարարության հաղորդագրության մեջ։
Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ «Իսրայելը Գազայում կրակի անհապաղ դադարեցում չի հայտարարել և ապահովել մարդասիրական օգնության համարժեք և անխափան հոսք»:
«Թուրքիան խստորեն և վճռականորեն կիրականացնի այս նոր միջոցառումները», - նշվում է հայտարարության մեջ։