Նենց տպավորություն ա, որ դուք դիմապակիների դեմ պատերազմ հայտարարած լինեք․ Արշակյանը՝ ընդդիմությանը
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձավ Կիրանցի ճանապարհին Երկրապահի մեքենային ցուցարարների կողմից հարվածներ հասցնելու և դրանից հետո այդ ցուցարարներին բանտարկելու վերաբերյալ ընդդիմադիրների ելույթներին։
«Հետաքրքիր է, պարոն Մինասյանը նկարագրում էր, թե ինչ է տեղի ունեցել, ասում էր, որ մեքենան մխրճվում է մարդկանց բազմության մեջ։ Սիրելինե՛րս, երբ որ մեքենան մխրճվում է բազմության մեջ, կադրերում դա երևում է։ Ակնհայտորեն երևում է, որ ինչ-որ երիտասարդներ որգևորվել են և կոտրում են էդ մեքենայի ապակիները։ Եւ ես ասեմ ձեզ, սրա նախադեպեր էլ են եղել․ Երևանի կենտրոնում մարդկանց, քաղաքացիների մեքենաների վրա հարձակվում և դիմապակիներ էին կոտրում։ Նենց տպավորություն ա, ոնց որ դուք դիմապակիների դեմ պատերազմ հայտարարած լինեք, սիրելինե՛րս։ Ասենք՝ պետք չի քաղաքացիների մեքենաները կոտրել»,- ասաց Արշակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում