Լենինգրադի մարզում ոչնչացվել է Կրոկուսի ահաբեկիչների ենթադրյալ հանցակիցը (տեսանյութ)

Լենինգրադի մարզում ոչնչացվել է Կրոկուսի ահաբեկիչների ենթադրյալ հանցակիցը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ խոսքը վերաբերում է ուկրաինական ռազմական հետախուզության գործակալին, որին անվտանգության ուժերը փնտրում են արդեն 23 օր։ Նրա մեքենայում հայտնաբերվել են զենքեր ու պայթուցիկի հետքեր։
ԱԴԾ-ի տվյալներով՝ տղամարդը ահաբեկչություններ է ծրագրել, այդ թվում՝ պաշտպանության նախարարության օբյեկտներում: Ռուսաստան է եկել Լիտվայից։ Տղամարդուն գտել են Գատչինայի շրջանում տեղակայված պահոցի տեղում: Նա դիմադրել է և գնդակահարվել։
Ենթադրյալ հանցագործն օպերատիվ աշխատակիցներից փախել է ապրիլի 10-ին։ Այնուհետև նա թողել է մեքենան ու փախել Մեշչերսկոյե գյուղի մոտակա անտառային գոտի։ Նրա իրերը մնացել են վարձակալած բնակարանում։ Ինքը՝ տղամարդը, իբր աշխատել է որպես ավտոմեխանիկ։
Տեսանյութն այստեղ