«Նիկոլին վստահեմ կամ Էրդողանին, ի՞նչ տարբերություն»․  հասարակությունը վստահո՞ւմ է Փաշինյանին

«Նիկոլին վստահեմ կամ Էրդողանին, ի՞նչ տարբերություն»․  հասարակությունը վստահո՞ւմ է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը վերջին իր հարցազրույցում, առաջարկելով պատ շարել կամ ծառ տնկել, որպեսզի ադրբեջանցիները չերևան, մոռացել էր, ըստ երևույթին, այն բանի մասին, որ մի ամիս առաջ տավուշցիներին ասել էր, որ սահմանազատումն ու սահմանագծումն արվում է ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլ նաև կոնկրետ Կիրանց ու Ոսկեպար գյուղերի համար, որ ապահովեն այդ գյուղերի անվտանգությունը: Եվ ահա մեկ ամիս անց նա արդեն ասում է այդ նույն բնակիչներին, որ 7 օր իրենք անվտանգ կապրեն, բայց 8-րդ օրը կարող է անվտանգ չլինել։ Սա է Փաշինյանի տրամաբանությունը:

Բացի այդ, Փաշինյանն իր այցերի ժամանակ նշել էր, որ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով: Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր. Կիրանց գյուղը շրջափակել են ոստիկանները, Կիրանցի բնակիչներին երեկ բերման էին ենթարկել խաղաղ ակցիա անցկացնելիս, սահմանազատման գործընթացը շարունակվում է, բայց բնակիչների աչքից հեռու:

Այն ամենի ֆոնին, ինչ այսօր կատարվում է երկրում, մասնավորապես Տավուշում, արդյո՞ք հասարակությունը վստահում է Փաշինյանին․ MediaHub-ն իր ընթերցողների շրջանում անցկացրեց  հերթական հարցումը, որին նյութը պատրաստելու պահին մասնակցել է շուրջ 10.000 հոգի։

Պարզվեց՝ չի վստահում. «Այո» պատասխանն ընտրել է հարցվածների 26%-ը, «Ոչ» պատասխանը՝ 66%-ը։ «Նիկոլը ճիշտ է, մյուսները՝ սխալ» պատասխանն ընտրել է 1%-ը, «Ինչպե՞ս վստահես մեկին, ով երկիրը բզկտեց» տարբերակն ընտրել է մասնակիցների 7%-ը։

Մեր հարցման արդյունքները հուսադրող են, բայց դա, ցավոք, իրավիճակը չի փրկում: Մեր հետևորդները թողել են նաև իրենց մեկնաբանությունները, ահա դրանցից մի քանիսը՝

«Հանցագործին ի՞նչ վստահել, եղեռնագործին ի՞նչ վստահել, հայասպանին ի՞նչ վստահել, թուրքերի հետ համագործակցողին ի՞նչ վստահել, դավաճանին ի՞նչ վստահել, տիեզերական մասշտաբի ստախոսին ի՞նչ վստահել»։

«Անդադար ստերով գիժ մարդուն ինչպե՞ս վստահես այսքանից հետո»։

«Նա հանցանք է գործել հայ ազգի նկատմամբ, դավաճանել է Հայաստանի Հանրապետությանը»։

«Շատ ափսոս, մեր հայ ժողովուրդը, ինչքան հույսեր կային, խաբեց, դատարկ խաբեբան։ От любви до ненависти один шаг»։

«Այս հողատուն շատ կարճ ժամանակ հետո երազելու է դատարանով դատվելու մասին»։

«Ո՞ր Նիկոլին, էն Նիկոլին, որ իմ տուն տեղը հանձնեց թուրքի՞ն, է՞դ Նիկոլին»։

«Ի՞նչ վստսհության մասին կարող է լինել խոսքը, երբ մարդը թուրք-անգլիական տանդեմի գործակալ է և գործում է ընդդեմ հայրենիքի»։

«Կա՛մ Նիկոլին վստահեմ, կա՛մ Էրդողանին, ի՞նչ տարբերություն»։

«Սաղ ասում են՝ չեն ընտրի, ընտրություն լինի, կընտրվի»։

«Իսկ ո՞ւմ եք վստահում, ով գրել ա՝ «ոչ», ուրեմն էդ մարդը հավի ուղեղ ունի»։

«Լավ, եթե Նիկոլը գնա, ո՞ւմ եք տեսնում, թե՞ ուզում եք միանալ Ռուսաստանին, Ռուսաստանին միանալով մոռացեք արտասահման գնալու մասին»։

Մարիաննա Արամյան