Սաղ Սերժնա՞ մեղավոր. Պարզաբանում է Աշոտյանը

Սաղ Սերժնա՞ մեղավոր. Պարզաբանում է Աշոտյանը

Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները եւ քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ հավելել է. «Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, որ պնդում է, թե «Սաղ ժողովուրդն է մեղավոր»։

Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին, որոնք շեղում են մեզ բոլորիս հիմնական մեղավորից, ով առիթից օգտվելով, շարունակում է Հայկական պետության ապամոնտաժման իր սեւ գործը։

Մի մոռացեք նրան, հիմնական մեղավորին»։