Փաշինյանը ձևավորում է «գրպանային ընդդիմություն»

Փաշինյանը ձևավորում է «գրպանային ընդդիմություն»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:

Փաշինյանը շարունակում է ամրապնդել իր կապերը «գրպանային ընդդիմության» հետ, որոնք իբր քաղաքական անկախ ուժեր են, իսկ իրականում «մարդ-կուսակցություններ», որոնք սպասարկում են ՔՊ-ի և Փաշինյանի շահերն ու համարվում են ՔՊ-ի «արբանյակ-կուսակցություններ»: Արտախորհրդարանական այն ուժերը, որոնց հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում է Փաշինյանը, քննադատում, պիտակավորում են իրական պետականամետ, հակաիշխանական ընդդիմությանը՝ գտնվելով ներքաղաքական պայքարի փաշինյանական «խրամատում»:

Փաշինյանը ստեղծում է ներքաղաքական համերաշխության իմիտացիա՝ հանդիպում է քաղաքական գործիչների հետ, ովքեր ժամանակին նրա հետ եղել են կամ մեկ քաղաքական թիմում կամ նրա իշխանության օրոք պաշտոններ են զբաղեցրել: Հստակ է մեկ բան՝ ՀՀ գիտակից քաղաքացիները և կարող քաղաքական ուժերը, ովքեր ունեն թիմ, ներուժ և ծրագրեր, չեն հանդիպում Փաշինյանի հետ:

Այն արտախորհրդարանական ուժերը, ովքեր հանուն պաշտոնի կհանդիպեն Փաշինյանի հետ կամ կպաշտպանեն ՔՊ-ի շահերը, հայտնվելու են հայոց պատմության լուսանցքում և կհամարվեն ապագայում մարգինալ քաղաքական ուժեր:

ՔՊ-ն 2018թ.-ից սկսած ՀՀ քաղաքացիներին տվել է միայն խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել՝ այդ քաղաքական ուժը «լավ կենացներ» է ասում և սիրում է պարգևավճարներ: Սա այն ամենն է, ինչ պետք է ՀՀ գիտակից քաղաքացին իմանա ՔՊ-ի մասին:

Իշխանափոխությունը պետք է դառնա ՀՀ բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի գերնպատակն ու «ճանապարհային քարտեզը» ՔՊ-ի հեռացումը մեկնակետն է լինելու առաջիկա քաղաքական պայքարի և վերադասավորումների:

Վահրամ Բագրատյան