Զելենսկու գրասենյակից հայտնել են ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մոտավոր ժամկետը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Կարծում եմ, որ մայիսի սկզբից ոչ ուշ, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, գուցե այդ ժամկետից շատ ավելի վաղ, տեսնենք, ես նշում եմ առավելագույն ժամկետը»,- ասել է նա յութուբյան Feygin Live ալիքում հրապարակված հարցազրույցում։