Իտալուհի բռնցքամարտիկը հրաժարվել է շարունակել պայքարը հակառակորդի խնդրահարույց սեռի պատճառով (տեսանյութ)

Իտալուհի բռնցքամարտիկը հրաժարվել է շարունակել պայքարը հակառակորդի խնդրահարույց սեռի պատճառով (տեսանյութ)

Մինչև 64 կգ քաշային կարգում կանանց օլիմպիական բռնցքամարտի հանդիպման ժամանակ իտալացի Անջելա Կարինին երեկ հրաժարվել է շարունակել մենամարտն ալժիրցի Իման Խելիֆի հետ։

Աֆրիկացի մարզուհին 2023 թվականին ձախողել էր սեռային պատկանելության թեստը։ Խելիֆին թույլատրել էին մենամարտել Օլիմպիական խաղերում՝ չնայած նրան, որ անցյալ տարի որակազրկվել էր կանանց աշխարհի առաջնությունում՝ գենդերային պատկանելության թեստերը ձախողելու համար, գրել է The Guardian-ը:

Կարինին հրաժարվել է մենամարտը շարունակել մեկնարկից ընդամենը 46 վայրկյան հետո՝ ասելով, որ շատ ուժեղ հարված է ստացել:

Խելիֆիի՝ հաղթող հռչակվելուց հետո Անջելա Կարինին հրաժարվել է սեղմել ալժիրցու ձեռքը՝ ընկնելով ռինգում ու լաց լինելով։ Ռինգից հեռանալուց նա բղավել է. «Սա արդար չէ»:

2023 թվականի IBA աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկած ալժիրցին որակազրկվել էր գենդերային թեստից հետո։ Չնայած դրան՝ Խելիֆը անցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բոլոր թեստերը և կարողացել ապացուցել, որ ինքը կենսաբանորեն կին է։

Կարինին, իր հերթին, պնդում է, որ երբեք չի ստացել այնպիսի ուժեղ հարվածներ, որքան Խելիֆից. «Իմ սիրտը կոտրված է։ Ես ռինգ մտա հորս հիշատակը հարգելու համար։ Ինձ բազմիցս ասել են, որ ես մարտիկ եմ, բայց ես կանգ առա առողջությունս պահպանելու համար։ Ես երբեք նման հարված չեմ զգացել»,- ասել է իտալուհին։

«Ես ուզում էի հաղթել, բայց քթին այդ հարվածները չափազանց ցավոտ էին, և ես ասացի՝ «բավական է»»,- նշել է Կարինին:

Տեսանյութն այստեղ