Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից

Shantnews.am-ը գրում է․
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ոսկե մեդալի համար կպայքարեն 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն ու 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։