Արշակ Կորյանը տեղափոխվեց «Ալանիա»

Արշակ Կորյանը տեղափոխվեց «Ալանիա»

Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը մերձմոսկովյան «Խիմկիից» տեղափոխվեց Վլադիկավկազի «Ալանիա», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հայ ֆուտբոլիստը հանդես կգա 82 համարի խաղաշապիկով։

Արշակ Կորյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաեւ «Վիտեսում» եւ «Օրենբուրգում»։

Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալուց հետո Արշակ Կորյանը 2020թ․ աշնանն ընդունել էր Հայաստանի հավաքականի հրավերը։