Անհարգարժան և «հարգարժան» պատասխանատուներ, ձեր գործը թշնամուն պատասխան տալն է, դարձրել եք «ստամոքսի գերի»

Անհարգարժան և «հարգարժան» պատասխանատուներ, ձեր գործը թշնամուն պատասխան տալն է, դարձրել եք «ստամոքսի գերի»

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է․

Արցախը՝ քաոսի նախաշեմին։

Պետք է զարթնել լեթարգիական քնից,հանել վարդագույն ակնոցները, տեսնել իրականությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել։

Արցախում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած թշնամիներին պատասխան տվեցին միայն մեր հերոս տղաները՝ իրենց կյանքով և առողջության շնորհիվ,մնացածները և հատկապես ժողովրդի կողմից ընտրված պատասխանատուները և

այդ պատասխանատուների կողմից նշանակված,լիազորված մանկլավիկները՝ կլինի քոռ,կլինի քառ,կլինի կաղ,կլինի քաչալ,կլինի գրագետ թե անգրագետ,կլինի հիմար թե խելոք, կլինի ապուշ թե կիրթ դարձել են արձանագրողներ,իրազեկողներ, փիառվողներ, կամ լավագույն դեպքում «օդ կրակողներ»:

Անհարգարժան և «հարգարժան» պատասխանատուներ Ձեր գործը թշնամուն,հակառակորդին իրական պատասխան տալն է,այն էլ ցավացնող պատասխան:

Դուք Ձեր անողնաշարությամբ մեր ժողովրդին պայքարող,մարտնչող հայից դարձրել եք «ստամոքսի գերի», նյութապաշտ և հոգեզուրկ ամբոխ։