Հրադադարի ռեժիմը խախտվել է․ իրավիճակը՝ սահմանին․ ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը  խախտվել է․ իրավիճակը՝ սահմանին․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Զոհեր և վիրավորներ չեն եղել, զորախումբը հետաքննում է այս փաստը։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Գորիս-Ստեփանակերտ երթուղիով ապահովվել է ԿԽՄԿ ավտոշարասյան անցումը Արցախ մարդասիրական բեռներով։ Ստեփանակերտի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։