Կիևն ավիահարվածի է ենթարկվել (լուսանկարներ)

Մարտի 14-ին ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել Կիևին, Ռովնոյին և Ժիտոմիրի շրջանին, գրում է korrespondent.net-ը՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, ինչպես նաև տեղական իշխանություններին հղումով:
Նշվում է, որ երկուշաբթի առավոտյան արկը հարվածել է մայրաքաղաք Կիևի Օբոլոնսկի թաղամասի ինը հարկանի շենքին։ Այս պահին չորս հոգու հաջողվել է փրկել, տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Բացի այդ, գիշերը հրթիռային հարվածի է ենթարկվել Ժիտոմիրի շրջանի Ստավիշչե քաղաքային տիպի բնակավայրը։ Նախնական տվյալներով՝ ավերվել է յոթ վարչական շենք։ Չորս մարդ վիրավորվել է, մյուս տուժածների որոնումները շարունակվում են։
Ռովնոյի շրջանային նահանգային վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը հայտնել է, որ ավիահարվածի հետևանքով վնասվել է հեռուստաաշտարակը։ Այս պահին մարզում չի աշխատում հեռուստառադիոհեռարձակումը։