ՀՀ-ն չի վավերացրել Ալմաթիի հռչակագիրը․ Խաչատրյանը՝ Փաշինյանին
Պարոն Փաշինյան, երկու օր առաջ հայտարարել եք. «Խոսելով Ալմաթիի հռչակագրի մասին, ուզում եմ արձանագրել, որ Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 1992 թվականի փետրվարին։ Ալմաթիի հռչակագիրը եղել է ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը»։ Ձեր այս պնդումը իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին դիմելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«ՀՀ-ն չի վավերացրել այդ հռչակագիրը և որևէ երկիր չի վավերացրել այդ հռչակագիրը՝ ո՛չ վերապահումերով, ո՛չ էլ առանց»,-ասաց Խաչատրյանը։
Փաշինյանն արձագանքեց, որ Ալմաթիի հռչակագրին միանալու արձանագրությունը, գուցե, տառացի չի հիշում, բայց բուն իմաստը ճշգրիտ է ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում