Բաթումի-Երևան գնացքը և ևս 5 ուղղությամբ չվերթեր սողանքի պատճառով չեն հասել նպատակակետին

Բաթումի-Երևան գնացքը  և ևս 5 ուղղությամբ չվերթեր սողանքի պատճառով չեն հասել նպատակակետին

Բաթում–Երևան գնացքը սողանքի պատճառով մնացել է ճանապարհին։ Հայտնի չէ, թե երթևեկությունը երբ կվերականգնվի։ Չեղարկվել են Թբիլիսի-Բաթում 3 ուղերթ, Թբիլիսի-Փոթի և Զուգդիդի-Թբիլիսի ուղերդերը։ Վրացական կողմը հայտնում է, որ գնացքները կշարժվեն մոտակա կայարաններ՝ որպեսզի ուղևորները կարողանան լքել գնացքը կամ վերադառնալ մեկնման վայր։