Միասեռական զույգի համբույրի պատճառով․ Pixar-ի «Բազ Լայթեր» մուլտֆիլմը Ղազախստանում վարձույթի դուրս չի եկել

Pixar-ի նոր մուլտֆիլմը՝ «Բազ Լայթերը»մ չի հաղթահարել գրաքննությունը Ղազախստանում։ Պատճառը մուլտֆիլմի հերոսուհիների՝ Ալիշա Հոթորնի եւ նրա կնոջ համբույրն է։ Ի սկզբանե, Disney-ի որոշմամբ, տեսարանը հանվել է ֆիլմից, սակայն ավելի ուշ Pixar-ի կողմից վերականգնվել է․ ստուդիան հրաժարվել է հեռացնել հոմոսեքսուալ ենթատեքստն իր ֆիլմերում։
«Ի պատասխան քաղաքացիների եւ լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ հայտնում եմ․ «Բազ Լայթեր» անիմացիոն ֆիլմի վարձույթը Ղազախստանի տարածքում տեղի չի ունենա»,- Ulysmedia.kz-ը մեջբերել է Ղազախստանի մշակույթի եւ սպորտի նախարար Դաուրեն Աբաեւի խոսքերը։
Բացի Ղազախստանից՝ «Խաղալիքների պատմություն» եռերգության սփին օֆը վարձույթի դուրս չի եկել նաեւ Եգիպտոսում, Լիբիայում, Ինդոնեզիայում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Մալայզիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։