Կարճատև անձրև, ամպրոպ. եղանակը մայիսի 20-ից

Կարճատև անձրև, ամպրոպ. եղանակը մայիսի 20-ից

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20-25.05.2025թ.)

   

Երևան քաղաքում՝
Մայիսի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 20-ին, 21-ին, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի մայիսի 20-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        33.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              5.1°C (1999թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       17.8°C