Լևանդովսկին ծննդյան օրը 2 գոլ խփած երրորդ ֆուտբոլիստն է «Բարսելոնայի» պատմության մեջ

«Բարսելոնայի» նորեկ, հարձավող Ռոբերտ Լեւանդովսկին դարձավ իր ծննդյան օրը 2 գոլ խփած երրորդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի պատմության մեջ, հաղորդում է MisterChip-ը։
Օգոստոսի 21-ին լեհ հարձակվողը դարձավ 34 տարեկան։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում 4:1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։
Նախորդ անգամ նման հաջողության հասել էր բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, որը 1996թ․ սեպտեմբերի 22-ին երկու գոլ էր խփել «Ռեալ Սոսիեդադին» Իսպանիայի առաջնության խաղում։
Առաջինը նման նվաճում ունեցել է իսպանացի հարձակվող Խուլիո Սալինասը, որը 1988թ․ սեպտեմբերի 11-ին դուբլի հեղինակ է դարձել «Էլչեի» դեմ խաղում։