Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան

Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան

Past.am-ի տեղեկություններով, Երևան է ժամանել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան:

Ռուսաստանի հայերի միությունը հայտնել է, որ արդեն 5 ժամ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան։