«Փյունիկ»-ը հաղթեց «Նոա»-ին և մնում է առաջին տեղում

«Փյունիկ»-ը հաղթեց «Նոա»-ին և մնում է առաջին տեղում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրն ավարտվեց «Փյունիկ»-«Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում երևանյան երկու ակումբներից «Փյունիկ»-ին հաջողվեց երկու գնդակ ուղարկել «Նոա»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Նենադովիչը և Կարաբալոն, իսկ «Նոա»-ի կազմում 11 մետրանոց հարվածից հետո իր թիմի հեղինակության գնդակը խփեց Մայրովիչը: «Փյունիկ»-«Նոա»` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 67 միավորով «Փյունիկ»-ն է: «Արարատ-Արմենիա»-ն հավաքել է 65 միավոր:

32-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 9-ին և 11-ին: