Եվրոպան Պուտին-Թրամփ զրույցը համարում է Ռուսաստանի «մեծ հաղթանակ». FT

Եվրոպան Պուտին-Թրամփ զրույցը համարում է Ռուսաստանի «մեծ հաղթանակ». FT

Եվրոպայում Ռուսաստանի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցը համարվում է Ռուսաստանի «մեծ հաղթանակ», գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետների և պաշտոնյաների։

Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ-ն հեռանում է Կիեւին աջակցելուց, և այժմ այս հարցում ամբողջ բեռը ընկնում է բացառապես ԵՄ-ի վրա։

«Ուկրաինայի աջակցությունն ու ֆինանսավորումը, Ռուսաստանի վրա ճնշումը՝ այժմ ամեն ինչ մեր վրա է», - ասել է զրուցակիցներից մեկը։

Մեկ օր առաջ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Ռուսաստանի նախագահը զրույցը անվանել էր անկեղծ և բովանդակալի։ Ամերիկացի առաջնորդը Պուտինին անվանել էր «հաճելի ջենտլմեն» և նշեց, որ զրույցի ընթացքում առաջընթաց է գրանցվել։