Համաշխարհային բանկը լրացուցիչ գումար կհատկացնի Ուկրաինային

Համաշխարհային բանկը լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի` Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։
Սա գումարվում է անցյալ շաբաթ Ուկրաինայի և նրա ժողովրդի համար մոբիլիզացված 723 միլիոն դոլարին, որից 350 միլիոնն արդեն վճարվել է։
Բացի դրանից, բրիտանական իշխանությունները հայտարարել են ուկրաինական տնտեսությանն աջակցելու համար 100 մլն դոլար հատկացնելու մտադրության մասին։