Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք

Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք

Կիևում CNN-ի լրագրողական թիմերը հաղորդել են, որ շաբաթ վաղ առավոտյան պայթյուններ են լսվել, իսկ գլխավոր միջազգային թղթակից Կլարիսա Ուորդը նկարագրել է «անդադար համազարկ», որը շարունակվել է մի քանի րոպե: Պարզ չէ՝ պայթյունները ռուսական, թե ուկրաինական հարվածներ են եղել, ասել է նա։

Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում մարտերը շարունակվում են: Քաղաքի վարչակազմը նշել է, որ հյուսիսում գտնվող տարածքները մնում են ամենավտանգավորը, ներառյալ Բուչա, Իրպին և Հոստոմել արվարձանները, ինչպես նաև Կիևից ավելի հյուսիս գտնվող Վիշորոդ թաղամասը: Մարտերը սրվել են նաև Բրովարիում, Դնեպր գետի մյուս կողմում, քաղաքից արևելք ընկած հատվածում:

«Քանի որ ռուսական ուժերը ճնշում են գործադրում մի քանի ուղղություններից, աճում է մտահոգությունն առ այն, որ նպատակը քաղաքն ամբողջությամբ շրջապատելն է, քաղաքը սովին մատնելը, քաղաքը ռմբակոծելը և այնուհետև, ի վերջո, փորձել տապալել (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու կառավարությունը», - ասել է Ուորդը:

Նա հավելել է, որ «ուկրաինական ուժերն ամենուր են» Կիևում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն CNN-ին ասել է, որ քաղաքը ներկայում ունի ռեսուրսներ, ներառյալ սննդամթերք և բժշկական պարագաներ, միայն մեկից երկու շաբաթվա համար: