Ուրարտուն՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Ուրարտուն՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը: Տիտղոսն իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Երևանի «Ուրարտուն»՝ մրցակցին հաղթելով 2-1 հաշվով, փոխանցում է Armsport.am-ը։

Թիմերը ակտիվ էին սկսել խաղը: Գյումրեցիները շատ արագ գոլ բաց թողեցին. խաղի մեկնարկից ընդամենը մի քանի վայրկյան անց «Ուրարտուի» կազմում հաշիվը բացեց Դավիթ Խուրցիձեն: 4 րոպե անց, սակայն, անկյունայինի խաղարկումից հետո Մուսա Բակայոկոն վերականգնեց հաշվի հավասարությունը: Արդեն այս գոլից շատ չանցած խաղի տեմպը զգալիորեն նվազեց և ժամանակ առ ժամանակ թվում էր՝ ֆուտբոլիստներն արդեն մտովի հանդերձարանում են: